ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Քարերը կվերադարձվեն

Քարերը կվերադարձվեն
17.10.2016 | 15:25

«Քարերը ժողովելու ժամանակը» ժամանակավոր ցուցադրության շրջանակում ՀՀ մարզերի տարածքներից Երևան տեղափոխված 51 պատմաճարտարապետական կոթողներն ու խաչքարերը, նախնական պայմանավորվածության համաձայն, 2016-ին պետք է վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: 2012-ից կոթողները ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում: Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին:

Մտավախություն կար, որ հուշակոթողները տեղափոխվելու են մշտական ցուցադրության: Մասնագետները, մտահոգ անձինք փորձեցին տապալել ծրագիրը, շտապեցին ահազանգել, որ միտումնավոր աղավաղվում է պատմությունը, քարերը արժեքավոր են իրենց տեղում: Ցուցահանդեսի կազմակերպիչները հակադարձում էին, որ Երևան են բերվում անտերության մատնված բեկորները, վերականգնելուց, ամրացնելուց և մաքրելուց հետո դրանք կվերադարձվեն:


Պատմության թանգարանի տնօրեն ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ վերադարձնելու գործընթացը ընթացքի մեջ է, մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի, եթե նոր ցուցադրություն չլինի: Տնօրենը վստահեցրեց նաև, որ մեծ հետաքրքրություն է եղել, մոտ 100 հազար այցելու է ունեցել ցուցադրությունը: Թե մայրաքաղաքի մի անկյունում ծվարած 51 կոթողները որքանով են խոսել իրենք իրենց մասին, դժվար է ասել: Քանի որ եկել է քարերը հավաքելու ժամանակը, մնում է հուսալ, որ կզարգանա զբոսաշրջությունը, հայաստանյան և արտասահմանյան զբոսաշրջիկները կշրջեն ՀՀ մարզերով` այդ և այլ հուշակոթողներին ծանոթանալով իրենց պատմական վայրերում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ